Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես և պրոֆեսոր Չարչյանը մի այնպիսի ճանապարհ ենք անցել, որ պատգամավորական մանդատը այն բարձր տիտղոսները չեն մեզ համար, որ պետք է ունենաք և մանդատ ունենալը ինքնանպատակ չէ։ Բայց մանդատը մեզ տվել է ժողովուրդը, մենք պատասխանատու ենք նրա առջև, մեր գործունեությունը իրականացնելու և հաշվետվություն տալու, ապացուցելու մեր անմեղությունը։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբացկության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«ՀՀ անկախության օրվանից սկսած բոլոր պաշտպանության նախարարների՝ բացառությամբ երեք անձի, որոնք դեռևս շարունակում են իշխանության համար ծառայել, մնացած բոլորի նկատմամաբ քրեական հետապնդումներ են հարուցված։ Նույնը վերաբերում է Արցախին, նույնը վերաբերում է Գլխավոր շտաբերին։ Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ այս մարդկանց թիրախը մեր անվտանգությունն է, ոչ թե մտահոգությունը անվտանգությունը բարձրացնելու, այլ՝ հեղինակազրկելու, վարկաբեկելու, ի վերջո որևէ մեկը չի ասում, որ բանակում թերություններ և սխալներ չեն եղել։ Եղել են նույնիսկ անփույթ դրսևորումներ, բայց հանցագործ վարքագիծ, որը նպատակ է ունեցել թուլացնելու մեր անվտանգությունը, չի եղել նման բան։ Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Հայաստանի հետևողական պայքարը Հայաստանի և Արցախի կողմից բացահայտելու և դատապարտելու ադրբեջանական իշխանությունների, Ադրբեջանի՝ իբրև հանցավոր պետության, ցեղասպան ռեժիմի անհրաժեշտ է միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ուժեղացնել։ Ադրբեջանի այս այլնադակ վարքագիծը ցույց է տալիս, որ որքան մենք ակտիվ լինենք որպես պետություն միջազգային ատյաններում հասնելու թե՛ Արցախի միջազգային ճանաչմանը, թե՛ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմամբ մեր անվտանգության համակարգի ուժեղացումը, բխում է հենց մեր ազգային շահերից»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենք գտնում են, որ անհրաժեշտ է Մինսկի խմբի ձևաչափը փորձել վերադարձնել, նույնիսկ եթե հիմա կա կոնֆլիկ այդ երկրների մեջ, ի վերջո 20 տարուց ավելի Հայաստանը ու Արցախը շարժվել են այն երկրների հորդորներով, ցուցումներով, որ մենք եկել հասել ենք այս վիճակին․
«Իրենք հիմա չեն կարող ձեռքերը լվանալ քաշվել մի կողմ և մտածել, որ այսօր իրողություն է փոխվել։ Հայաստանի իշխանության դավադիր վարքագիծը չի կարող հայ ժողովրդի համար լինի ուղղեկցող։ Շատ կարևոր է, որպեսզի մենք միջազգային բոլոր ատյանները հեղհեղենք պահանջներով, պնդումներով, այն դատապարտման հիմք հանդիսացող հիմնավոր փաստաթղթերով, որոնք կան և անհրաժեշտ է հետևողականորեն տանել այն բանի, որ միջազգային հանրությունը հասկանա, որ չպետք է հանդուրժի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ ԻՆչքան էլ փորձեն ամենատարբեր ձևերով ագրեսիայի սպառնաիլիքներ տեղան, դա չպետք է կասեցնի մեր գործողությունները ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանի իշխանությունները, որոնք հլու-հնազանդ, անմեղսունակ հիմնավորումներով փորձում են ներկայացնել ստեղծված իրավիճակը, հենց իրենց էլ է կարևոր հաղորդագրություն, որ դուք պարտավոր եք ավելի ակտիվ գտնվել, դուք ներկայացնում եք Հայաստանը»,-ասաց նա։