կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 10:33
Քաղաքական

Փարիզն ու Վաշինգտոնը մտադիր են վերաիմաստավորել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը

Փարիզն ու Վաշինգտոնը մտադիր են վերաիմաստավորել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը
Վերջին շրջանում ակտիվացել են Արցախյան խնդրի շուրջ ամերիկա-ֆրանսիական դիվանագիտական հայտարարությունները, որոնք նոր թափ ստացան հատկապես Ապրիլ 24-ի կապակցությամբ ԱՄՆ-ի  եւ Ֆրանսիայի նախագահների ուղերձներից հետո, հատկապես հայ ռազմագերիների մասով։ Մի կողմից աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնման ուղղությամբ, մյուս կողմից բարձրացվում է հայ ռազմագերիների Բաքվից վերադարձի խնդիրը՝ օրենսդիր մարմիններում։ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին  խնդրեցինք մեկնաբանել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը՝ այս պարագայում որո՞նք են լինելու Հայաստանի  քայլերը եւ Ռուսաստանն արդյո՞ք չի խոդընդոտի Մինսկի խմբի աշխատանքների վերականգնմանը։ 
 
Շահան Գանտահարյան. Ֆրանսիայի խորհրդարանում եւ ԱՄՆ Կոնգրեսում համաժամանակյա հայ ռազմագերիների վերադարձի մասին բանաձեւի առաջարկներ ներկայացնելը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնն ու Փարիզը մտադիր են վերաիմաստավորել ՄԽ համանախագահության ձեւաչափը եւ այդ առումով համակարգում են պետական-դիվանագիտական սլաքները։ Այս քաղաքական մեկնաբանությամբ է ընկալվում նաեւ Կովկասում տիրող ռուս-թուրքական համաձայնությամբ կայացած ստատուս քվոյի փոփոխության աշխարհաքաղաքական միտումը։
 
Կարծում եմ, համահայկական գործոնն իր աշխատանքներն այս հանգրվանում կկենտրոնացնի Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման, հետեւաբար ԼՂԻՄյան տարածքներից ադրբեջանական ուժերի դեօկուպացման եւ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման բոլոր հնարավորությունների վրա։ Վաշինգտոնի եւ Փարիզի համակարգած այս քայլին ընդառաջ Երեւանը՝ ՀՀ նախագահի կողմից, արձագանգում է տեղին։ ՀՀ նախագահը հայ գերինների հարցով նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին։ Վաշինգտոնի եւ Փարիզի առաջադրանքները տարածշրջանում գրանցվող իրադարձությունների առումով, չեմ կարծում որ սահմանափակվում են միայն հայ ռազմագերիների խնդրով։
Ինչ վերաբերում է երրորդ համանախագահին՝ Ռուսաստանի Դաշնության իրավիճակը շատ զգայուն է․ մի կողմից անդամ է ՄԽ_Ի համանախագահների ձեւաչափին, մյուս կողմից Անկարայի հետ ստեղծել է նոր ստատուս քվո։ Մի կողմից Անկարայի հետ աշխատում է արգելակել Վաշինգտոնի եւ Փարիզի թափանցումը իր ռազմաքաղաքական տիրույթ, մյուս կողմից իբրեւ ԵԱՀԿ-Ի ՄԽ-ի զսպում է Անկարայի ախորժակները։