կարևոր
3547 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 09:42
Իրավական

Վահագն Ալեքսանյանին դատի են տվել․ «Հրապարակ»

Վահագն Ալեքսանյանին դատի են տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին, դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռեւս չկա հրապարակված, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, եւ համալսարանը փորձում է այն ստանալ դատական կարգով։

Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է նշյալ համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝  «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ, սակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափով, դուրս է մնացել համալսարանից։

Պարզվում է, Ալեքսանյանը ոչ միայն ակադեմիական, այլեւ ֆինանսական պարտք ունի համալսարանին եւ դրանք հրաժարվում է վճարել։ Մենք համալսարանից փորձեցինք ճշտել, թե արդյոք խոսքն ուսման վարձի՞ մասին է, սակայն Հայ-ռուսական համալսարանից մեզ հայտնեցին, որ մեր տված հարցը կապված է համալսարանի ներքին ընթացակարգերի հետ, եւ ճիշտ չեն համարում այդ տեղեկատվությունը մեզ տրամադրելը։

Ամեն դեպքում, որոշ ժամանակ անց տեղեկատվությունը, այսպես թե այնպես, կհրապարակվի` դատաքննությունը հնարավոր չէ գաղտնի պահել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։