կարևոր
3118 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-28 11:19
Քաղաքական

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ, Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամ։

Կառավարությունը, որպես ծրագրի իրականացման արդյունք, ակնկալում էր, որ մինչեւ 2022-ի տարեվերջ ծրագրի փաստացի շահառու կդառնա եւ առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը, սակայն կառավարության նախանշված ծրագրերն իրականություն չեն դարձել, եւ այդ մասին վերլուծություն է արել «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման հարթակը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան, հայտնել են, որ Հայաստանում կենսաթոշակառուների եւ նպաստառուների թիվը ներկայում շուրջ 585 հազար է, որոնցից 474 հազարը թոշակը (նպաստը) ստանում է անկանխիկ՝ բանկային քարտով։ Անկանխիկ եղանակով կատարված վճարումներից «քեշբեք» ստացող թոշակառուների եւ նպաստառուների թիվը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 67 հազար կամ քարտապան շահառուների 15%-ը (բոլոր թոշակ եւ նպաստ ստացողների 11%-ը)։

Սա կառավարության՝ մինչև տարեվերջ «անկնկալած» թվից ավելի քան 5 անգամ պակաս է։ Միջին հաշվով թոշակառուներին ամսական վճարված հետվճարի չափը 2022-ի հուլիս-սեպտեմբերին կազմել է մոտ 2600-2900 դրամ, հոկտեմբեր-դեկտեմբերին՝ 3100-3400 դրամ։ Ստացվում է՝ ներկա իրավիճակը հեռու է կառավարության ծրագրով նախատեսված ցուցանիշից․ ծրագրից օգտվում է թոշակառուների միայն 11%-ը։ Փաստացի հետվճարի միջին չափը 3 400 դրամ է, իսկ բանկային քարտով կենսաթոշակ եւ նպաստ ստացող քաղաքացիները նախընտրում են կանխիկացնել թոշակը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում