կարևոր
2713 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-18 11:17
Քաղաքական

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 7. «Ժողովուրդ»

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 7. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ է աչքի ընկնում մանիպուլատիվ հայտարարություններով: 2021 թվականի հունիսին Արսեն Թորոսյանն անդրադարձել էր պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված ԱԱԾ պահեստազորի սպաների միության նախագահ Միքայել Համբարձումյանի բարձրացրած խնդրին ու հայտարարել, թե այդ ամենը սուտ է:

«Նա անձամբ այդ հարցով ինձ հետ խոսել է, նա խեղաթյուրում է իրականությունը, եթե կուզեք՝ ասեմ՝ ստում է, որովհետեւ այդ հարցին եղել է պատասխան, որ մենք պատրաստ ենք ջրի նմուշները վերցնել, ընդունել Երեւանում եւ դա հետազոտել։ Դա արվել է, պարզապես այդ նմուշը սովորական նմուշների համար նախատեսված անոթներով պետք է տեղափոխվեր Երեւան, այսինքն՝ այդ առումով Միքայել Համբարձումյանը ստում է»,- նշել էր Արսեն Թորոսյանը։

Ի պատասխան՝ Միքայել Համբարձումյանը նշել է. «Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երեւան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ, Երեւանում նստած, հետազոտություն անցկացնեին։ Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին, թե որտեղից, ինչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին»,- նշել էր նա: Կարճ ասած, Արսեն Թորոսյանն է ստել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում