Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի հունիսի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ի թիվս այլ հարցերի՝ հարցազրույցի ժամանակ անդրադարձ էր եղել նաեւ ՀՀ անվտանգության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ Ակնայի ականապատ տարածքների քարտեզների թեմային:
«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ պարոն Այվազյանը (նկատի ունի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին-խմբ.) հրաժարական տվեց, շատ արագ այդ հարցը լուծվեց: Եվ պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները մենք չունենք: Եվ երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաեւ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,- ասել էր Արմեն Գրիգորյանը:
Դրանից հետո Արա Այվազյանը պատասխանեց Արմեն Գրիգորյանի հայտարարություններին` դրանք որակելով որպես զրպարտություն: Ապա նա ընդգծել էր, որ հրաժարականից մեկ շաբաթ առաջ այն ժամանակ դեռ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդյունավետ եւ դրական էր գնահատել Արտաքին գործերի նախարարության աշխատանքը: Մեկ այլ անգամ Արմեն Գրիգորյանը մանիպուլատիվ հայտարարություն էր արել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ՝ 2021 թվականի ապրիլի 3-ին: «Տեխնոլոգիաների եւ ռազմավարությունների վերլուծության կենտրոնը («ՑԱՍՏ») հրապարակել է ուսումնասիրություն, որում գնահատվել է Ռուսաստանի դաշնակիցների գործունեությունը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասով Հայաստանը ամենասկզբունքային եւ հուսալի պետություններից մեկն է»,- ասել էր նա:
Սակայն Արմեն Գրիգորյանը մանիպուլացրել էր «ՑԱՍՏ»-ի գնահատականը: Իրականում Հայաստանը բնութագրված է որպես «Միջին կարեւորության եւ մեծ հավատարմություն» ունեցող երկիր, եւ հավելում են. «Հարաբերությունների եւ դաշինքի հետագա շարունակական զարգացումը մեծ հաշվով այսուհետ կախված է Հայաստանի նոր ղեկավարության քայլերից եւ որդեգրած քաղաքականությունից»: Այսինքն՝ նրա խոսքերում մանիպուլյացիա է առկա:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում