Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի թիմակիցների մանիպուլացիաների շարքում այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է քաղաքային իշխանության ղեկավարների հայտարարությունները: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար որպես լավ լուր է ներկայացնում հանրային տրանսպորտի ռեֆորմի իրականացման մանրամասները, սակայն «Փաստերի ստուգման հարթակ»-ն ուսումնասիրել է, թե որքանով են ավտոբուսների ներկրման ու, առհասարակ, տրանսպորտային ռեֆորմի վերաբերյալ գործող քաղաքային իշխանության հայտարարած ժամկետները պահվում: Իրականում ներկայացված ժամկետները հեռու են իրականությունից:
Հրաչյա Սարգսյանի կառավարման շրջանում՝ 2022-ի օգոստոսին, նա տեղեկացրեց, որ «մրցույթների արդյունքում չինական Zhong Tong մակնիշի 150 հատ ավտոբուս եւ Yutong մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչեւ տարեվերջ կներկրվեն մայրաքաղաք: 2 ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին, Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց ավտոբուսների արտադրության գործընթացից եւ կրկին վերահաստատեց, որ մինչեւ տարեվերջ դրանք կհասնեն Երեւան։ Այս անգամ քաղաքապետը գրել էր արդեն 165 ավտոբուսների մասին։ Արդեն նոյեմբերի 14-ին մեկ այլ տեսանյութ տեղադրելով՝ քաղաքապետը հայտնեց, որ 150 ավտոբուսներն արդեն Չինաստանի նավահանգստում են եւ օրեր անց կուղեւորվեն Երեւան։
Զուգահեռաբար քաղաքապետը հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին տեսանյութեր տեղադրեց նաեւ ձեռք բերվող 15 նոր տրոլեյբուսների վերաբերյալ, սակայն երկու դեպքում էլ խուսափել էր կոնկրետ ժամկետ նշել, թե երբ դրանք կլինեն Հայաստանում։ Արդեն նոյեմբերի 21-ին Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ տրոլեյբուսները մինչեւ տարեվերջ կլինեն Երեւանում։ Տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին, Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ MAN մակնիշի 87 նոր ավտոբուսներից 4-ը արդեն Երեւանում են, մինչեւ տարեվերջ Երեւան կհասնի նաեւ Zhong Tong մակնիշի 30 ավտոբուս: Հաջորդ օրը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով տրանսպորտի վերաբերյալ հարցին, քաղաքապետը հայտնեց, որ MAN մակնիշի ավտոբուսները մինչեւ հունվարի վերջ կլինեն Երեւանում։
Քաղաքապետը խոստացավ նաեւ, որ, բացի 87 MAN ավտոբուսներից, 150 Zhong Tong ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները եւս մինչեւ հունվարի վերջ կլինեն Երեւանում։ Դրանից մեկ շաբաթ անց՝ հունվարի 4-ին, Երեւան հասան 150 ավտոբուսներից 30-ը։ Նկատենք՝ Երեւան քաղաքի տրանսպորտային նոր համակարգի վերաբերյալ խոստումը չկատարվեց Հայկ Մարությանի օրոք, չի կատարվել մինչ այժմ, իսկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մինչեւ նոյեմբերի վերջ շարունակում էր խոստանալ, որ գնված ավտոբուսներն ու տրոլեյբուսները այստեղ կլինեն տարեվերջին։
Ստացվում է՝ գործ անել չգիտեն, բայց լավ PR են կարողանում անել, իսկ քաղաքացուն տված խոստումը մնում է օդում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում