|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Արցախի ԱԺ նախագահի ցավակցական խոսքի մեջ, մասնավորապես, ասված է.
«Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3-ի՝ վիրավորման պատճառ է դարձել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հղում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և զոհվածների հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը՝ մաղթելով ոգու ամրություն, համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք: Աստված զորավիգ համայն հայությանը»: