|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ:
«Վշտով տեղեկացա չեխ փաստաբան, լրագրող Դանա Մազալովայի մահվան մասին, ով Արցախյան ազատամարտի տարիներին այստեղ էր, հաղորդում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն տրամադրում Արցախի իրադարձությունների մասին տարբեր միջազգային հարթակների: Դանա Մազալովան միշտ առանձնացել է պրոֆեսիոնալ լրագրողին բնորոշող հատկանիշներով ՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Մազալովայի ընտանիքին և ընկերներին՝ կիսելով նրանց վիշտը»,-նշված է գրառման մեջ: