Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ Արցախը ամուր կանգնած էր, ամուր էին նաև Հայաստանի սահմանները՝ հանձին Սյունիքի, սակայն ներկայիս իշխանությունների ապաշնորհ գործունեության պատճառով վտանգված են մեր հայրենիքի մյուս հատվածները ևս։ Վերջերս Սյունիքում էի։ Եղա Սյունիքի ամենահին և պատմական գյուղերից մեկում՝ Կոռնիձորում։ Այն, ինչ տեսա իմ աչքերով և արձանագրեցի, մեղմ ասած, մտահոգիչ էր։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«44-օրյա պատերազմից հետո Կոռնիձորը կանգնել է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ։ Երկու տարի է անցել պատերազմից, սակայն Կոռնիձորը պաշտպանական գիծ չունի․ փոխվել են բնագծերը, թշնամին տեղավորվել է գյուղի մերձակայքում։ 30 տարի դուռը երբեք չկողպած կոռնիձորցին գիշեր-ցերեկ հերթապահում է գյուղի մատույցներում, որ թշնամին տուն չմտնի։ Նշեմ, որ հենց Կոռնիձորով է անցնելու Հայաստանը Արցախին կապող այլընտրանքային նոր ճանապարհի Հայաստանի հատվածը»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Կոռնիձորցիները զրկվել են սեփական հողատարածքներից և հարյուրավոր հեկտար արոտավայրերից՝ ստիպված լինելով վաճառելու իրենց վերջին անասունները․
«Չունենալով ապրուստի այլ միջոցներ, շատ կոռնիձորցիներ ստիպվածեն հեռանալ՝ բնակություն հաստատելով մայրաքաղաքում և արտերկրում։ Չորս կողմից թշնամական դիրքերով շրջապատված Կոռնիձորում չկա ոռոգման ջուր։ Այս պայմաններում, ոռոգելի հողերը դարձել են անջրդի, գյուղացիները զրկվել են ապրուստի այս միջոցից ևս՝ մնալով միմիայն նպաստների հույսին։ Հացահատիկի դաշտերը ևս անցել են թշնամուն՝ կոռնիձորցուն զրկելով ապրուստի այս միջոցից ևս»,- հայտարարեց պատգամավորը։
ՀՅԴ-ական գործիչը հարց ուղղեց՝ Կոռնիձորում ապագա կա՞․ Միտումնավո՞ր է այսպիսի արհամարհական վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ․
«Այսօր խոսում եմ Կոռնիձորի մասին, սակայն նույն անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած բազմաթիվ համայնքներ ևս Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում։ Գյուղացուն այսպես անպաշտպան թողնելո՞վ եք պատրաստվում խաղաղության օրակարգ հաստատել»,- ավելացրեց պատգամավորը։