Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ նա դա անում է անթաքույց, ինքնախոստովանական ցուցմունք տալով, թքած ունենալով օրենքի, բարոյականության և Սահմանադրության վրա։
նա Հայաստանը ոչնչացնում է արդեն չորս տարի՝ համախոհաբար իր թիմի, իր ընտրողների և լռողների հետ։
Նա ոչնչացնում է մեր հազարամյակների ազգային նպատակները և անգամ փորձում է ջախջախել երազելու հնարավորությունը։
Ազգային նպատակները ջախջախելուն զուգահեռ, վստահաբար, նրա տերերը խորհուրդ են տվել ջախջախել նաև այդ երազանքներին տեր կանգնած, տեր կանգնող և այդ երազանքները բանաձևող ազգային ուժերին։
Դաշնակցության նկատմամբ վայնասունն ու հարձակումը հենց այս տրամաբանության մեջ է։ Սա այնքան հստակ է՝ թե՜ քաղաքական , թե՝ հոգեբանական իմաստով։ Մենք նրան հիշեցնում ենք իր ինչ և ով լինելը։ Սա դառնորեն ցավոտ է․․․
Իսկ պատմությունն ամեն բան արձանագրում է՝ անողոքաբար․ լցրու բանտերը դաշնակցականներով, բայց մեր ուղին պայքարն է, և ինչպես Սարոյանն էր 1936-ին ասում «Դաշնակցականները կռվեցան պետականության համար, դա իրենց դիտած միակ ուղին էր պահպանելու համար կեանքը, արժանապատւութիւնը եւ ցեղը»։
Այնպես է ստացվել, որ հարյուր տարի անց պատմությունը կրկնվում է, և մենք պայքարելու ենք պետականության, արժանապատվության և ցեղի համար։
Մեր թշնամին նույնն է, նույնն է մեր իղձը, նույնն է մեր կամքը․․․
Մնացյալը՝ պատմության աղբանոց․․․
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր