Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրիայում թուրքական բանակի գործողությունների պատճառով առանց հսկողության են մնացել փախստականների 8 ճամբարները, ինչպես նաև արտասահմանցի գրոհայինների համար նախատեսված 12 բանտերը: Նման բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել ահաբեկիչների վերադարձին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Պեկինյան Սյանշանի համաժողովում ելույթում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Մասնավորապես՝ նա անդրադարձել է «ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանն ու քարոզչությանը հակազդելու նպատակով ամբողջ միջազգային հանրության ջանքերի կոնսոլիդացման» անհրաժեշտության թեմային:
Բացի այդ, Շոյգուի խոսքով՝ ԻՊ ահաբեկչական խմբավորումը, Սիրիայում պարտություն կրելով, իր ներկայությունը զգալիորեն ընդլայնել է Հարավարևելյան Ասիայում: «Քվազի պետության առաջնորդները խալիֆաթի կազմի մեջ են ներառում Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները և մասամբ Թաիլանդը: Որպես առաջավոր ջոկատ՝ օգտագործում են Սիրիայում մարտնչած և հայրենիք վերադարձող զինյալներին»,- մանրամասնել է նա:
Շոյգուն հիշեցրել է նաև, որ ընդամենը մի քանի տարի առաջ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ահաբեկչությունը լուրջ սպառնալիք չէր համարվում:
«Այս պահի դրությամբ տարածաշրջանում նկատվում է ծայրահեղական կազմակերպությունների ակտիվություն, որոնցից մոտ 60-ը ճանաչվել են ահաբեկչական»,- արձանագրել է ՌԴ պաշտպանության նախարարը: