|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Երկիր Մեդիայի» ուղիղ տեսակապով մանրամասներ է ներկայացրել հունվարի 10-ին Ֆրանսիայի խորհրդարանի առջեւ Լաչինի հարցով տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ:
Նա նշել է, որ հանրահավաքները շարունակական են լինելու, հավաքներ կկազմակերպվեն նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատների առջեւ:
«Պետք է աղմուկ բարձրացնենք, որ դատապարտման ալիքը հզորանա, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի վերացնել իր ցեղասպան նախաձեռնությունը»,-նշել է Մուրադ Փափազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում