Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության (SP) խորհրդարանի ստորին պալատը կոչ է անում վերականգնել հրադադարը Ադրբեջանի և Հայաստանի միջև: SP-ի խորհրդարանի անդամ Սադեթ Կարաբուլութը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև նշել է, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ, և դա պետք է խստորեն դատապարտվի։
««Առաջնահերթությունը զենքի լռելն է, արյունահեղությունը դադարեցնելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ պատերազմող կողմերն ավելի զինվեն: Անհրաժեշտ է զենքի էմբարգո»,- ընդծել է Սադեթ Կարաբուլութը:
Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնությունները կրկին սարսափելի տեմպերով բորբոքվել են: Հակամարտության առանցքը Լեռնային Ղարաբաղ անկլավի նկատմամբ վերահսկողությունն է։ «Բռնության ներկայիս սրումը, կարծես, Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության արդյունք է, որին անթաքույց աջակցում է Թուրքիան: 1990-ականների սկզբին Խորհրդային միության փլուզումից ի վեր Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Տարածքն Ադրբեջանում է, սակայն Հայաստանը մեծ վերահսկողություն ունի դրա վրա»,- գրել է Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության անդամը՝ նկատելով, որ: Դա 1990-ականների արյունալի բախման արդյունք է, և կարգավորման շուրջ դիվանագիտական բանակցություններն ընթանում են տարիներ շարունակ, բայց առայժմ արդյունքի չեն հանգեցրել:
Սադեթ Կարաբուլութը նաև շեշտել է. «Ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ: Դա պետք է խստորեն դատապարտվի: Օգտագործվում են նաև արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային զինամթերքը, որի զոհ են դառնում խաղաղ բնակիչներ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ արտգործնախարար Բլոկը խոսի բոլոր երկրների հետ, հատկապես՝ Թուրքիայի, քանի որ այս երկիրը յուղ է ավելացնում կրակին և Սիրիայից վարձկաններ ուղարկում այդ տարածք»: