կարևոր
6511 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-24 20:18
Տնտեսական

Պետական պարտքը 2023-ին կաճի 60 մլրդ դրամով

Պետական պարտքը 2023-ին կաճի 60 մլրդ դրամով

 2022 թվականի տարվա վերջի դրությամբ պետական պարտքը կկազմի 4 տրլն 490 մլրդ դրամ։ Մեկ տարվա ընթացքում աճը կկազմի 60 մլրդ դրամ կամ 1.3%: Այս թվերն առկա են 2023 թվականի պետական բյուջեում: Արդեն 2023 թվականին կանխատեսվում է, որ պետական պարտքը կավելանա ևս 389 մլրդ դրամով կամ 8.7%-ով:

Այսպես, ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքը օգոստոսի վերջին կազմել է 4 տրլն 44.5 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ նվազելով 385 մլրդ դրամով կամ 8.7%-ով։ Արտաքին պարտքը նվազել է 20.3%-ով, իսկ ներքին պարտքն ավելացել է 21.1%-ով։

Չնայած, որ պարտքը շարունակել է աճել դոլարային արտահայտությամբ, սակայն Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, քանի որ հաշվարկներն արվում են ՀՀ դրամով։ Մյուս կողմից էլ ՀՆԱ-ն ավելի արագ է աճել, քան պետական պարտքը:

Աղբյուրը՝ Armlur.am