Փոխարժեքներ
10 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորումե ՓԲԸ-ում:
2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:
Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա: