Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
2018թ. ընթացքում Արցախում ծնված երեխաների թիվը կազմել է 2328, ինչը 8-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Արձանագրվել է 1185 մահվան դեպք, որը, նախորդ տարվա հետ համեմատած, նվազել է 53-ով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
«Արցախի բնակչության նախասիրությունները երեխաների անվանակոչության հետ կապված վերջին տարիների ընթացքում չեն փոխվել: Տղաների անունների մեջ շարունակում են առաջնահերթությունը տալ Դավիթ, Տիգրան, Հայկ, Դանիել անուններին, աղջիկների անունների մեջ նախորդ տարի գերակշռող են եղել Մարի, Նարե, Անի, Մանե անունները»,- ավելացրել է Մանուշ Մինասյանը: