կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-18 16:00
Հասարակություն

2018-ին Արցախում ծնվել է 2204 երեխա

2018-ին Արցախում  ծնվել է 2204 երեխա
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2018-ի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղաներ են, 1085-ը՝ աղջիկներ:
 
Ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջանում՝ 188 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 124, Հադրութում՝ 26, Քաշաթաղում՝ 22 և Շահումյանում՝ 10 երեխա:
 
Հարկ է նշել, որ Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 132 արցախցի բալիկներ:
 
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2333 երեխա, որոնցից 1179-ը՝ տղաներ են, 1154-ը՝ աղջիկներ:
 
Ընդհանուր ծնունդներից 20-ը զույգեր են: