|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան եւս պատժամիջոցներ է սահմանելու Սիրիայի նկատմամբ. տեղեկացնում է քրդական Firat գործակալությունը:
«Մենք չէինք ցանկանում, որ գործը հասցներ կոշտ միջոցներին, սակայն սիրիացիներն իրենք ստիպեցին մեզ նման քայլերի դիմել։ Պաշտոնական Դամասկոսը կեղտոտ հակաթուրքական կամպանիա է ձեռնարկել։ Մենք այլևս չենք վստահում սիրիական ներկայիս իշխանություններին»,- ասել է Էրդողանը:
Անդրադառնալով Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությանը` նա նշել է, թե Թուրքիայի արտգործնախարարությունը շուտով այդ մասին հայտարարություն կտարածի, սակայն պատժամիջոցներն արդեն կիրառվում են. Թուրքիան իր օդային տարածքը փակել է Սիրիայից Թուրքիա ռազմական բեռներ փոխադրող ինքնաթիռների համար:
«Սիրիայի դեմ պատժամիջոցները կարող են Լիբիայի նման չլինել: Ամեն երկրի, ժողովրդի համար այն կարող է տարբեր լինել: Մենք արդեն պատրաստ են պատժամիջոցներ կիրառել, սակայն դրանք դեռեւս պետք է համաձայնեցվեն ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: