Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպած Հռոմի պապի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին հարցին, թե ինչու՞ է պապը երթևեկում ոչ զրահապատ «Renault» -ով, այլ ոչ ասենք՝ զրահապատ «Range Rover»-ով կամ «Bentley»-ով , Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ իր քահանայապետության սկզբից Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է օգտվել շատ պարզ և ոչ զրահապատ մեքենաներից: «Պապը ցանկանում է սովորական մարդու պես ապրել: Ոչ աղքատ, բայց ոչ էլ հարուստ կենցաղավարություն վարել, ինչպես սովորական մարդկանց դեպքում է: Նա համարում է, որ շատերի համար մեքենան խորհրդանիշ է հանդիսանում ուժի, հզորության, իշխանության, փողի, շատ պոպուլյար է, մենք դա գիտենք: Նա փորձում է մեզ ուրիշ ուղերձ հղել: Ուստիեւ ընտրում է պարզունակ եւ փոքր տրանսպորտային միջոցներ: Ինձ թվում է՝ դա շատ սքանչելի է: Գուցե այստեղ չէ, բայց Ամերիկայում ավտոմեքենաների մեծ քարավաններ են` անվտանգության սպաներով, մեծ, ահռելի, հզոր զրահապատ մեքենաներ եւ հետեւից գալիս է մի փոքրիկ մեքենա: Ասում են՝ այ սա հենց պապի մեքենան է»,- ասաց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենը: Նա հավելեց, որ Հռոմի պապի այցելությունների ժամանակ հաճախ մամուլը փնտրում է նրան ամենաճոխ մեքենաներում, սակայն եթե պապին են փնտրում, ապա պետք է փնտրեն ամենից աննշան եւ փոքրիկ մեքենայում: «Սա հենց պարզունակ կենցաղավարության ուղերձ է»,- ասաց Ֆեդերիկո Լոմբարդին: