|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալները չեն կարողացել Հռոմի նոր պապ ընտրել Վատիկանում կոնկլավի առաջին օրը: Այդ մասին է վկայում Սիքստինյան կապելլայի վրայով ծխնելույզից բարձրացող սև ծուխը։ Այս մասին տեղեկացնում է VaticanNews-ը։
Հռոմի նոր պապի ընտրությունները կանցկացվեն այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուներից մեկը չի ստացել ձայների երկու երրորդից ավելին:
Կոնկլավը կշարունակվի վաղը։ Ժողովները, որոնցում ընտրվել են նախորդ երեք քահանայապետերը, տևել են 2-3 օր։ Ամենաերկար կոնկլավը տեղի է ունեցել գրեթե 3 տարի, դա եղել է 13-րդ դարում։