Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Hetq.am-ը գրում է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը պետբյուջեի միջոցներով անարգելք շարունակում է հարստացնել իր եղբորը՝ «Ես և Նա» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Նաիրի Սահակյանին:
«Հունիսի 12-ին Արագածոտնի մարզպետարանի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման միանգամից երկու պայմանագիր է կնքվել մարզպետի եղբոր ընկերության հետ, որպեսզի վերջինս մինչեւ նոյեմբերի 30-ը վերանորոգի Վ. Բազմաբերդ համայնքի դպրոցը, իսկ մինչեւ դեկտեմբերի 10-ը վերանորոգի և ամրացնի Եղնիկ համայնքի դպրոցը:
Վ. Բազմաբերդ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներն արժեն 31 միլիոն 100 հազար դրամ, իսկ Եղնիկինը՝ 66 միլիոն դրամ: Առաջին դեպքը չէ, երբ Արագածոտնի մարզպետն իր պաշտոնական դիրքն օգտագործելով հարստացնում է եղբորը:
«Հետքն» անդրադարձել է այդօրինակ դեպքերին: «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը տարիներ առաջ ևս ահազանգում էր, որ Արագածոտնի մարզպետի եղբոր` Նաիրի Սահակյանի շինարարական կազմակերպությունը, ով նույնպես մշտական տենդեր շահողներից է, դպրոցի վերանորոգումներն իրականացնում է թերի եւ անորակ:Այս ընթացքում ոչինչ չի փոխվել»,- գրում է կայքը:
Մանրամասն` այստեղ: