Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մերձավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը վերջին օրերին Սյունիքի մարզում է` այցելում է դպրոցներ, քոլեջներ, սահմանամերձ գյուղեր։ Նա ԶՊՄԿ տնօրենի տեղակալներին էլ է ներգրավել իր որոշ այցերին։ Պատգամավորը նաեւ հրապարակումներ է արել, որ ԶՊՄԿ-ն աջակցելու է, ասենք, որոշ հարցերի ֆինանսավորմանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ կոմբինատի տնօրենի տեղակալները նման խոստումներ չեն տվել:
Մարզպետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենն ու Սյունիքի մարզպետը պայմանավորվածություն ունեն, որ մարզում ԶՊՄԿ-ի կողմից ցանկացած սոցիալական ծրագրի իրականացումը հաստատվի մարզպետարանի կողմից։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ կալավանցին, ով այս օրերին զբաղված է Գորիսում ապաստանած արցախցիների կեցության խնդիրների լուծմամբ, սրտնեղել է պատգամավորի ինքնագործունեությունից եւ կոմբինատի ղեկավարության ականջը գցել, որ ինքը պատգամավորին չի պատվիրակել, որ նման այցեր իրականացնի, առավել եւս՝ ԶՊՄԿ-ի տեղակալների հետ։ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին զայրացել է իր տեղակալների վրա, որ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, եւ կոմբինատից չեն բացառում, որ տեղակալները կպատժվեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։