Պատրաստ են ցանկացած սցենարի՝ լույսերի անջատումից մինչև քվեատուփերի գողանալու պրոցես․ Իրինա Յոլյան
Ես ուզում եմ ասել, որ այս շոուն շարունակվում է, որովհետև փաստացի արձանագրված ընտրակաշառքի դեպքեր կան, բայց էստեղ շոու է տեղի ունենում և որևէ ահազանգի հետքերով ոստիկանությունը չի գնում։ Իշխող ուժի համակիրները գումարը ձեռքին պտտվում են Տեղ համայնքում իսկ ոստիկանները դրա հետքերով չեն գնում։ Այստեղ շոու է կազմակերպված։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։