| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 4273 դիտում,
        
            4273 դիտում,  2 տարի առաջ - 2022-12-09 15:09
            2 տարի առաջ - 2022-12-09 15:09  
         
                
            Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է: Այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ խաղաղության հնարավոր պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցին:
Պատգամավորի հարցը խաղաղության պայմանագրի համար ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին պատասխան առաջարկների վերաբերյալ էր, որին հայկական կողմը դեռ պետք է պատասխան առաջարկներ ներկայացնի: Խամոյանը հետաքրքրվեց այդ տեքստի մանրամասներով:
Գրիգորյանն ասաց, որ, բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չեն հրապարակել, սակայն հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «ԼՂ հիմնախնդիրն է, չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որ փորձում ենք դելիմիտացնել ու դեմարկացնել, ապաշրջափակումն է, և կան հումանիտար հարցեր: Եվ քննարկումներն ընդհանուր առմամբ հենց այս ուղղություններով են»,-ասաց ԱԽ քարտուղարը:
Խամոյանը նկատեց՝ փաստորեն տեքստն արդեն երեք խմբագրում է անցել, հետաքրքրվեց՝ կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ:
«Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա: Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,-ասաց Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նաև ընդգծեց այն փաստը, որ Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո հայտարարում է մի բան, որն իրականության հետ կապ չունի: