|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չի լինելու քաղաքացի, ով ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ: Այսօր աշխատանքային 100 օրն ամփոփելիս հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ երկրում կան ծայրահեղ աղքատ թոշակառուներ, որոնց թոշակը բարձրացնելու համար արդեն համաձայնություն ունեն: «Խոսքը վերաբերում է շուրջ 80 000 քաղաքացու: Հիմա հարցը դիտարկում ենք այնպես, որ էլ ավելի լայն շերտեր ներգրավենք՝ աղքատության շեմը հաղթահարելու համար: Պետք է հասկանանք, որ երկիրը նվազագույն կենսազամբյուղն ապահովելու պարտավորություն ունի: Այս առումով կորոշենք ու կսահմանենք նվազագույն կենսաթոշակ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ երկրում մոտավորապես 500 000 թոշակառու կա, կկարողանա՞ն, արդյոք, բարձրացնել բոլորի թոշակը, դեռ պետք է քննարկեն, սակայն ինքը հակված է մտածելու, որ երկրում ծայրահեղ աղքատ քաղաքացի չպետք է լինի: