|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ նախագահին են ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որը պետք է դրվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ որպես հետընտրական գործընթացներն ԱԺ-ում քննարկելու հիմք:
Փաստաթղթում ձևակերպված է երեք հիմնական պահանջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցում եւ ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում:
Այսօր կրկին Ռուբեն Հակոբյանը եւ Արմեն Ռուստամյանը ԱԺ նախագահի մոտ էին: Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ քանի որ բանկցությունները դեռ չեն հասել որեւէ եզրահանգման, բանակցությունների արդյունավետությունը նկատի ունենալով` որեւէ մեկնաբանություն տալ չի ուզում:
«Համաձայանության հնարավորություն այդ երեք կետերի շուրջ կա»,-հայտարարեց Ռուստամյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարեց, որ քննարկումները շարունակելու են այնքան ժամանակ մինչեւ որ հասնեն ինչ-որ եզրահանգման: Ռուստամյանը հայտարարեց, որ հաջորդ հանդիպումը կկայան այսօր կամ վաղը: