|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2022 թվականի հոկտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դատարանի անդամների մոտ բարձրաձայնել է իր՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման մասին հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը եւ պարզաբանեց, թե ինչու է իր հրաժարականի մասին հարցը բարձրաձայնել: «Երբ ես ընտրվում էի Սահմանադրական դատարանի նախագահ, այդ ժամանակ իմ գործընկերներին հայտնեցի, որ երկու տարի հետո բարձրացնելու եմ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իմ հետագա պաշտոնավարման մասին հարցը: Ես կատարեցի խոստումս եւ այս տարվա հոկտեմբերի սկզբին ՍԴ դատավորների մոտ բարձրացրի իմ հետագա պաշտոնավարման հարցը, թե արդյոք իմ կոլեգաները կողմ են, որ ես շարունակեմ մնալ ՍԴ նախագահ, թե ոչ», – մանրամասնեց նա:
Արման Դիլանյանը նաեւ հայտնեց, որ իր գործընկերներից որեւէ առարկություն իր հետագա պաշտոնավարման մասով չի եղել, ուստի շարունակելու է կատարել իր՝ ՍԴ նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հուլիսի 5-ին էր գրել, որ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձրացնելու է իր հետագա պաշտոնավարման մասին հարցը:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում