Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերի 12-ին։
2022 թվականին Դիլանյանը Արաբկիր վարչական շրջանում նոր բնակարան է ձեռք բերել։ Այն գնել է «2020 Արաբկիր» ՍՊԸ-ից 54 մլն 144 հազար դրամով։
Մինչ այդ Դիլանյանը 2004 թվականին Վաղարշապատ համայնքում միանձնյա սեփականությամբ գնել է արտադրական նշանակության շինություն։
Դիլանյանի բանկային ավանդները տարեվերջին կազմել են 3 մլն 200 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 1 մլն 451 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 55 հազար ԱՄՆ դոլար, 20 մլն դրամ, 30 հազար եվրո։
Դիլանյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 323 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներից 19 մլն 672 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Սահմանադրական դատարանից, իսկ 364 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական համալսարանից։
Եկամտահարկի վերադարձի սկզբունքով Դիլանյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 4 մլն 199 հազար դրամ՝ 42 մլն 193 հազար դրամ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: