Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բեյրութի պայթյունից, այդ ցնցումից հետո մեր համայնքի համար, բնականաբար, հիմնական խնդիրը ապրելու, գոյատևման կամքի վերականգնումն է: Պետք է ասել, որ մեր ժողովրդի մոտ հիմա բացառիկ կերպով ինքն իրեն վերագտնելու, իր տան, բնակարանի, հաստատության հետ լինելու և մնալու մթնոլորտն է տիրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի երեսփոխան Հակոբ Բագրատունին՝ անդրադառնալով օրերս Բեյրութում տեղի ունեցած աղետից հետո հայ համայնքի խնդիրներին:
«Այսօր մեր հայկական բնակչության թաղամասերը մեղվաբույնի պես են, ամեն մարդ իր վնասները փորձում է վերականգնել, հսկա մաքրության արշավ է ձեռնարկված, ամբողջ համայնքը աշխատանքի մեջ է, մյուս կողմից էլ վիրավորների, նահատակների կորուստի ցավն է, որոնք սփոփվում են մեր ընդհանրական մխիթարանքի մթնոլորտում»,- ասաց նա:
Հակոբ Բագրատունին նշեց, որ հայկական բոլոր կառույցները՝ եկեղեցիներ, դպրոցներ, ազգային առաջնորդարան, կուսակցական, միութենական հաստատություններ, բարեսիրական, մարզական միություններ, բուժհաստատություններ, որոնց կարիքը շատ կա այս օրերին, հսկայական վնասների են ենթարկվել: «Ընդհանուր պատկերը սա է, ուրախ ենք նաև, որ աշխարհով մեկ տարածվող հայությունն այս օրերի ընթացքում ամբողջությամբ մտահոգ է Լիբանանում կատարված այս աղետով և իր զորակցությունն է հայտնում թե՛ բարոյապես, թե՛ նյութապես, թե՛ ապրանքատեսակի իմաստով:
Բացի մխիթարանքի խոսքերից, ուրիշ ոչինչ չենք կարող ասել այն ընտանիքներին, որոնք նահատակներ ունեցան, առողջություն, բարի ապաքինում բոլոր նրանց, որոնք դեռ հիվանդանոցներում են և վիրավոր են, կարող ենք միայն ասել, որ մեր կամքը զորավոր է, պետք է մնանք այստեղ, դարձյալ պետք է վերականգնվենք որպես Լիբանանի հայություն»,-շեշտեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: