Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդը ապացուցեց, որ այս երկրում մի մաշվող կա՝ Նիկոլն է ու իր խմբակը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ։
Նա ուշադրություն հրավիրեց, որ Ֆինանսների նախարարն այսօր հրապարակեց ՀՀ պետական պարտքի թիվը․ այն հասել է իր պատմական առավելագույնին՝ 63,5 տոկոս։
«Սրանք իրենց կառավարման 4 տարիներին 36 տոկոսով ավելացրել են ՀՀ պետական պարտքը՝ 3 միլիարդ դոլարով, այսինքն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա 1000 դոլարով պարտք են ավելացրել․ սա պաշտոնական թվեր եմ հրապարակում։ Էն որ ասֆալտներ են անում՝ պարտք վերցնել, ասֆատ անել, պետական պարտքը 36 տոկոսով ավելացնել ու մեր ժողովրդի վրա սա ծախել՝ հերթական սրիկայությունն է, որ մեր ժողովուրդը պետք է իմանա»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին բանակի թիվը կրճատվել է, կրճատվել են զորամիավորումներ, բայց ավելացել է ոստիկանների թիվը։
«Որովհետև սրանք մտածում են ոչ թե մեր հայրենիքի և պետության սահմանների պաշտպանության, այլ մեկ խելագարի իշխանությունը պահելու մասին․ սա է այսօրվա Հայաստանի իրականությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Վաղվա ծրագրերի մասին․
Վաղը ժամը 13։00 ՀՀ 30 կուսակցությունների հետ հանդիպում․ «Ներկայացրել ենք Հայտարարության տեքստը՝ կունենանք ՀՀ արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումը, 50-ից ավելի ՀԿ-ներ այս պահին ստորագրել են»։
Վաղը պատգամավորները փոքր խմբերով կհանդիպեն Գրողների Միության, ԳԱԱ, տարբեր հաստատությունների ղեկավար կազմերի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը։
Սաղաթելյանը կոչ արեց մարզերում ինքնակազմակերպվել և գնալ մարզպետարաններից պահանջել հստակ դիրքորոշում։
Ժամը 17։00 երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ երթ կանանց, երեխաների մասնակցությամբ,
Երեկոյան մեծ հանրահավաք նախատեսված չէ։
Մանրամասն՝ տեսանյութում․