|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բաքվի գլխավոր մաքսային վարչության «Իփյակ Յոլու» մաքսակետում հայտնաբերվել է շինարարական աշխատանքներում օգտագործվող սիլիկոնային արտադրանքի 24820 տարա և հայկական արտադրության սիլիկոնե արտադրանքի տարաներ փաթեթավորելու համար նախատեսված 1050 դատարկ ստվարաթղթե տուփ. հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` երկրի Մաքսային ծառայությանը հղումով:
Նշվում է, որ այդ ապրանքներն ուղարկվել են Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող ընկերության կողմից Ադրբեջանում գտնվող ֆիզիկական անձի հասցեով։
Ինչպես նշվել է մաքսատանը, նախկինում փորձեր են արվել Ադրբեջան տեղափոխել հայկական ապրանքներ՝ սնունդ և ալկոհոլային խմիչքներ։