Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախքան Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելը հնարավորություն էր ընձեռված Ebay-ից գնել 150.000 դրամը և 20 կիլոգրամը չգերազանցող ապրանքներ` առանց դրանք մաքսազերծելու: Ի դեպ, նշված չափորոշիչներով մեր քաղաքացիները կարող էին ապրանք ձեռք բերել Ebay-ից ամեն օր` առանց պատվերների քանակի սահմանափակման:
Բրոքերային կազմակերպություններից մեկի աշխատակիցը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, համաձայն որոնց` 2015-ի հունվարից մեր քաղաքացիների` Ebay-ից ձեռք բերված ապրանքների հանրագումարը 1 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 200.000 դրամը և 30 կիլոգրամը` միաժամանանակ: Ի դեպ, վերը նշված շեմն անցնելուց հետո ապրանքներն արդեն մաքսազերծվելու են: 300.000 դրամից մինչև 600.000 դրամ սահմանում ներկրված ապրանքները մաքսազերծվելու են այլ դրույքաչափով, իսկ 600.000 դրամը գերազանցող ապրանքները` մեկ այլ դրույքաչափով: Մաքսազերծվող ապրանքների դրույքաչափերը տատանվում են գնված ապրանքի շուկայական գնի 20-40 տոկոսի սահմանում: