Փոխարժեքներ
17 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.61 |
EUR | ⚊ | € 431.53 |
RUB | ⚊ | ₽ 4.24 |
GBP | ⚊ | £ 512.07 |
GEL | ⚊ | ₾ 143.56 |
ԲՐԻԿՍ-ին անհրաժեշտ են երկրներ, որոնք կարող են զարգացնել իրենց տնտեսությունը և դառնալ ուժեղ խաղացողներ, իսկ Հայաստանը դրանցից մեկն է։ Բացի այդ, Երևանն անդամ երկրների ապրանքները դեպի Եվրոպա խթանելու առումով կարող է կազմակերպության համար վճռորոշ դեր խաղալ լոգիստիկայի առումով։
Այս մասին հայտարարել է ԲՐԻԿՍ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին։
«ԲՐԻԿՍ-ի երկրների համար Հայաստանը հետաքրքիր է գյուղատնտեսության ոլորտում իր հարուստ ռեսուրսներով։ Սկզբունքորեն, որպեսզի ուժային փոփոխություն լինի միջազգային ասպարեզում, մեզ պետք են երկրներ, որոնք կարող են զարգացնել իրենց տնտեսությունը և դառնալ ուժեղ խաղացողներ։ Հայաստանը հենց այդպիսի երկիր է։ Երբ ծնունդ առավ ԲՐԻԿՍ-ի հայեցակարգը, շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս նախագծին, քանի որ անդամ երկրները տեղակայված են աշխարհի միանգամայն տարբեր անկյուններում։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս հայեցակարգը արդարացրել է իրեն», - նշել է Շաստրին՝ հավելելով, որ Հայաստանը ԲՐԻԿՍ-ի համար կարող է դառնալ կարևոր երկիր և վճռորոշ դեր խաղալ լոգիստիկայի առումով՝ կազմակերպության անդամ երկրների ապրանքները դեպի Եվրոպա տեղափոխելու առումով։
ԲՐԻԿՍ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ կատարած այցից հետո հասկացել է թե որքան է Հայաստանը կախված գյուղատնտեսությունից, և տեսել է կանաչ դաշտեր, որոնք այսօր Հնդկաստանում դժվար է գտնել։
«Մենք կդիտարկենք, թե ինչպե՞ս Հնդկաստանը կարող է ներդրումներ անել Հայաստանում, և ինչպե՞ս Հայաստանն, իր հերթին, կարող է ներդրումներ անել Հնդկաստանում», - իր խոսքում նշել է Շաստրին՝ պատիվ համարելով հազարամյակների մշակույթ ունեցող Հայաստանում գտնվելը։
ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներ են նաև Իրանը, Եթովպիան, Արակաբան Միացյալ Էմիրությունները։