կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 16:49
Տարածաշրջան

Իրանը ցանկանում է գյուղատնտեսական ապրանքներ արտահանել Ռուսաստան՝ շրջանցելով Ադրբեջանը

Իրանը ցանկանում է գյուղատնտեսական ապրանքներ արտահանել Ռուսաստան՝ շրջանցելով Ադրբեջանը

Իրանական բանջարեղեն և միրգ արտահանող ընկերությունները ցանկանում են դրանք Կասպից ծովով մատակարարել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով հանրապետության գյուղատնտեսական միության ղեկավար Սեյեդ Ռեզա Նուրանիին։

Տեղեկությունը հաստատել են իրենք՝ ընկերությունները։ Նախկինում այդ ապրանքները Ռուսաստան էին առաքվում Ադրբեջանի ցամաքային ճանապարհով։ Ըստ Նուրանիի՝ երթուղին փոխելու պատճառը եղել է ադրբեջանական մաքսատան դանդաղ աշխատանքը, ինչը հանգեցնում է ավելորդ ծախսերի և արտադրանքի որակի վատթարացման։ Նա պարզաբանել է, որ այս երթուղիով ապրանքների առաքման ժամկետը մինչև 9-10 օր, մինչդեռ նոր երթուղին կնվազեցնի ժամանակը մինչև 8 կամ 9: 

Միության ղեկավարը մանրամասնել է, որ մրգի ու բանջարեղենի ներմուծումը Ռուսաստան կիրականացվի երեք նավահանգիստներով՝ Ամիրաբադով, Անզալիով և Աստարայով։ Որպես պատճառ, թե ինչու մինչ այդ այս երթուղուղ չեն օգտվել, նա նշել է սառնարանային բեռնարկղերի պակասը։

Առևտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Պեյման Պակը նշել է դեպի Ռուսաստան գյուղմթերքի մատակարարման այլ հնարավոր ուղիներ։ Դրանք են Հայաստանն ու Վրաստանը։ Նաեւ, ըստ նրա, հանրապետության կառավարությունը խնդիր է դրել առաջիկա չորս տարում ավելացնել երկրից ապրանքների արտահանումը 45 մլրդ դոլարով։