կարևոր
3565 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-17 17:22
Քաղաքական

Միլիարդավոր դրամներ կան պաշտոնյաներին պարգևատրելու համար, իսկ Դեբեդի ափի ամրացման համար՝ չկան. Ոսկան Սարգսյան

Միլիարդավոր դրամներ կան պաշտոնյաներին պարգևատրելու համար, իսկ Դեբեդի ափի ամրացման համար՝ չկան. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ 2024 թվականին Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից կամ այլ կազմակերպությունից որքա՞ն գումար է նախատեսված։

Մարզպետարանից պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազորված մարմին»:

Մարզպետը պարտավոր էր հայտնել, թե ո՞րն է այդ խնդրով պետական լիազոր մարմինը, սակայն չի հայտնել։ Իրականում պետական բյուջեից կամ այլ կազմակերպությունից այս տարի , ինչպես և նախորդ տարիներին, Դեբեդի ափի ամրացման համար գումարներ չեն հատկացվել; Վարարած Դեբեդը հանդիպելով ժայռերով և փոքր քարերով ամրացված վրացական ափին՝ քշում-տանում է Հայաստանից տարածքներ։ Մայիսի 26-ի հեղեղից վարարած Դեբեդը Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղից կես հեկտար տարածք է քշել-տարել։ Փոքր Հայաստանի տարածքն այդ կերպ ավելի է փոքրանում։ Պետական բյուջեում միլիարդավոր դրամներ կան պետական պաշտոնյաներին չգիտես ինչ նվաճումների համար պարգևատրելու համար, սակայն Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար գումարներ չկան։ Նման վատ իրավիճակ է տասնամյակներ շարունակ»։