Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը շարունակում է իր աշխատանքային պայմանները բարելավելու, ճոխացնելու «ազգանպաստ» գործունեությունը։ Օրերս «Հրապարակը» գրել էր, որ 51 մլն դրամ է պետբյուջեից տրամադրվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, վերջինիս տեղակալներ Տարոն Չախոյանի, Բագրատ Բադալյանի նման պետական այրերն ավելի բարեկարգ շենքում աշխատեն։ Եվ այդ գումարով վերանորոգվում է վարչապետի աշխատակազմի վարչական շենքը։ Ավելի վաղ էլ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմը 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք էր բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։
Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին վարչապետի աշխատակազմը կրկին գորգեր է գնել, այս անգամ՝ արդեն ընդհանուր 6 մլն դրամ արժողության։ Այդ գումարով «Արմկարպետ» ՍՊԸ-ից գնվել է 352.7 քմ գորգ, որի 1 քմ-ի արժեքը 17 հազար դրամ է։ Թե որտեղ են փռելու այսքան գորգը, պարզ չէ։ Երեւի որոշել են կառավարության միջանցքներն ու սանհանգույցներն էլ գորգապատել, որ ոտքները «քարին չառնի»։
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում։