|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամենօրյա ռեժիմով տարածելով սկանդալային տեղեկություններ ու հայտարարություններ՝ Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն իրականացնում են «թիթեռնիկի տեխնոլոգիան»՝ մեկ օր ավելի երկրի արյունը խմելու համար. գրում է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
Մի օր վարչապետն ասում է, թե հանձնելու է Արցախը, մյուս օրը նրա կինը խելագար է անվանում զոհված զինվորների ծնողներին, հաջորդ օրը վարչապետի անձնական օգտագործման պատգամավորներից կամ նախարարներից որևէ մեկը մի տխմար, բայց շոկային ու հակահայկական բան է ասում՝ շեղելով հանրության ուշադրությունը հիմնական խնդիրներից։
Տեսանյութում մանրամասն պատմել եմ, թե ինչ է նշանակում այդ տեխնոլոգիան և ինչու պետք չի արձագանքել բոլոր անտրամաբանական ու սենսացիոն հայտարարություններին։