|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը գրում է.
«Այսօր, իմ գործընկերները միասնական դիրքորոշում հայտնեցին ԱԺ ընտրությունների հետ կապված:
Ես ամբողջությամբ կիսում եմ այն և ունեմ համոզմունք, որ միայն կոալիցիոն գործողություններով կարող ենք չեզոքացնել արտաքին ու ներքին սպառնալիքները:
Այնուամենայնիվ, հարգանք տածելով հայտարարությունում նշված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ, ես հայտարարում եմ, որ քվեարկելու եմ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության օգտին, քանի որ հավատում եմ նրանց ներուժին և ազգային գաղափարախոսությանը:
Իմ ընկերներին, բարեկամներին և ընդհանրապես ճանաչող մարդկանց խնդրում եմ անվարան գնալ ընտրությունների և ձայնը տալ Նախագահին...»։