Միասին կարող ենք
կարևոր
829 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-06 11:47
Քաղաքական

Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»

Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Համապետական բոլոր ընտրություններից առաջ, այս ընտրություններից առաջ՝ առավել ևս, պարբերաբար շեշտվում է, թե որքան կարևոր է յուրաքանչյուր ընտրողի մասնակցությունը՝ թե՛ որպես քաղաքացիական պարտքի, թե՛ որպես ընտրական իրավունքի իրացում: Հաճախ կարելի է լսել, թե մեր ընտրողներն այնքան էլ ակտիվ չեն մասնակցում ընտրություններին: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում եղել են բավականին ակտիվ մասնակցությամբ ընտրություններ:

«Փաստ» թերթն ուսումնասիրել է ԿԸՀ պաշտոնական կայքում առկա տեղեկությունները և համադրել ՀՀ նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները: Այդ տվյալներից երևում է, որ ընտրողներն ավելի ակտիվ են եղել նախագահական ընտրությունների ժամանակ, թեպետ, օրինակ՝ ԱԺ 2007 և 2012 թվականների ընտրությունների ժամանակ ևս պատկառելի մասնակցություն է եղել: Ամենապասիվ մասնակցությունն արձանագրվել է 2018 և 2021 թվականների արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Եվ այսպես, ՀՀ ԱԺ ընտրություններին արձանագրվել է հետևյալ մասնակցությունը. 1995 թ.՝ 1 մլն 183 հազար 573 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 54,3 տոկոսը, 1999 թ.՝ 1 մլն 137 հազար 660 կամ 51,7 տոկոս, 2003՝ 1 մլն 233 հազար 757 կամ 52,7 տոկոս, 2007 թ.՝ 1 մլն 375 հազար 733 կամ 59,4 տոկոս, 2012 թ.՝ 1 մլն 572 հազար 518 կամ 62,33 տոկոս, 2018 թ. արտահերթ՝ 1 մլն 261 հազար 105 կամ 48,6 տոկոս, 2021 թ. արտահերթ՝ 1 մլն 281 հազար 174 կամ 49,4 տոկոս:

ՀՀ նախագահի ընտրությունների մասնակցությունն ըստ տարեթվերի. 1996 թ.՝ 1 մլն 333 հազար 204 կամ 59,2 տոկոս, 1998 թ.՝ 1մլն 456 հազար 109 կամ 63,3 տոկոս, 2003 թ. առաջին փուլ՝ 1 մլն 462 հազար 383 կամ 63 տոկոս, 2003 թ. երկրորդ փուլ՝ 1 մլն 595 հազար 702 կամ 68,4 տոկոս, 2008 թ. 1 մլն 671 հազար 027 կամ մոտ 70 տոկոս, 2013 թ.՝ 1 մլն 518 հազար 407 կամ 60,05 տոկոս:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 06․ 06․ 26