կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 22:49
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ են պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստը պարզաբանում է Հ1-ի եթերում

Մեզ համար անհասկանալի է՝ ինչ քաղաքականություն է վարվում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում. ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ Հանրային հեռուստատեսության եթերում հյուրընկալվելով  Պետրոս Ղազարյանին:

«Այս կարևորագույն որոտներում չկա ռազմավարություն և չկան հրապարակված հայեցակարգեր: Նաև պահանջում ենք, որ հրապարկվեն այդ հայեցակարգերը, որ պիտի լինեին, որ հասկանայինք՝ առաջիկա շաբաթներին, ամիսներին ինչպիսի ֆինանսավորումներ կտեսնենք, արդյոք այն ֆինանսավորումները, որ մեզ համար առաջնահերթություն են, առաջնահերթություն են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համար, թե ոչ»,-ասաց նա:

ՀՅԴ ՀԵՄ-ը կողմնակից է, որ էականորեն ավելանա կրթության, գիտության ոլորտի ֆինանսավորումը: 

«Գիտության ոլորտի ֆինանսավորումը ավելացավ 1 միլիարդ դրամից մի քիչ ավելի չափով, բայց միջազգային ստանդարտներից այժմ էլ հեռու է կրթության և գիտության ֆինանսավորումը։ ՀՆԱ 1 տոկոսի չափով պետք է լինի գիտության ֆինանսավորումը, և ՀՆԱ 3-4 տոկոսի սահմաններում գիտության ֆինանսավորումը: Միայն այս թվերի դեպքում մենք կկարողանանք ռեալ փոփոխություններից խոսել»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:

Բացի այս ամենից Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները պահանջում են, որ հայագիտական առարկաները ուշադրության արժանանան պետության կողմից և այդ ուշադրության ցույց տալու ձևերից մեկը բուհերում այդ առարկաներն անցնելու պարտադիր բաղադրիչի պահպանումն է:

Նրանք նաև պահանջում են, որ Հայ եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա շարունակի դասավանդվել դպրոցներում:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրինագծի այլ բացերի և ցուցարարների պահաջատիրության ու ազգային օրակարգի մասին՝ տեսանյութում: