|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Խախուբիային մեռած են գտել Թբիլիսիի իր տանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հաղորդել Է Mtavari Arxi վրացական հեռուստաալիքը: Խախուբիայի մարմինը հայտնաբերել Է նրա կինը:
Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Վարկածներից մեկի համաձայն՝ խորհրդարանականը վերջ Է տվել իր կյանքին: Նրա մարմնի մոտ հայտնաբերել են հրաձգային զենք: Քրեական գործ Է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով: Վայրում աշխատում են քննիչները: Խախուբիան, որը 51 տարեկան Էր, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Է դարձել 2020 թվականին: Օրենսդիր մարմնում նա ներկայացնում Էր Փոթիի, Խոբիի եւ Սենակիի միամանդատ ընտրատարածքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: