կարևոր
3217 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-25 17:41
Քաղաքական

Գործող իշխանությունը միտումնավոր ձախողեց բանակի արդիականացման պլանը․ Արտակ Զաքարյան

Գործող իշխանությունները ձախողվեցին բանակի արդիականացման պլանը, որը իմ կարծիքով ձախողեցին միտումնավոր։ Այս մասին  «Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Այդ արդիականանցման ծրագիրը, որը համապարփակ փաստաթուղթ է,որը տարբեր ոլորտնելում անցել էր լայն փորձաքննություն, և ընդուվել էր նաև ազգային անվտանգության խորհրդի կողմից, որի հիմանական նպատակն է լուծել ապրիլյան գործողութոյուններից հետո գոյացած խնդիրները, թերությունները արագ վերականգնելու զինված ուժերի առջև դրած խնդիրները, այնպես էլ վերականգնելու տարածաշրջանում բոլոր հնարավոր զարգացումները, ռազմաքաղաքական փաստաթուղթ էր։ Այն քաղաքական ուղղերձ էր ինչպես դաշնակից պետությունների, այնպես էլ տարածաշրջանի երկրներին և հատկապես թշնամական տրամադրված երկներին»,- ասաց նա։

Նախկին փոխնախարարի խոսքով՝ եթե ամեն ինչը գնար այդ ծրագրով, ապա մենք 2020թ․ մեր բոլոր օդային, ցամաքային կառույցները բերած կլինեինք արդիական տեսքին։

«Հիմա փորձում են կցկտուր գործողություններ իրականացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, սակայն այդ ամենը անիրատեսական են։ Մենք ունենք մի իրավիճակ, որ մինչև ՀՀ չվերանայի իր ազգային անվտանգության ռազմավարությունը, մենք չենք կարող տեսնել, թե ապագայում,  մի քանի տարի հետո, մեզ ինչպիսի բանակ է պետք։ Կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է արդարացված լինեն քաղաքական տեսանկյունից, ու նոր  դրանից հետո, դրանք դառնան կոնկրետ ծրագրեր՝ զինված ուժերի համար, ազգային անվտանգության խորհուրդի համար , կոնկրետ ծրագիր պետության և հասարակության համար, բոլոր մակարդակներում»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։