Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Լորա Քուփերը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ է թուրքական զինված ուժերի արդիականացման անհրաժեշտության մասին. ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-Թուրքիա բարձր պաշտպանության խմբի հանդիպումից հետո։
Քուփերը վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ին աջակցելու համար ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի ռազմական արդիականացման անհրաժեշտությունը։
Պենտագոնի տվյալներով՝ պատվիրակությունները քննարկել են հակաահաբեկչական ջանքերը և տարածաշրջանային անվտանգությունը Աֆղանստանում, Աֆրիկայում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև համագործակցությունը Սև ծովում:
Հիշեցնենք, որ Թուրքիան դուրս է մնացել Ֆ-35 հինգերորդ սերնդի կործանիչների մշակման ծրագրից 2019 թվականին ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման և տեղադրման պատճառով, որոնք, ըստ Վաշինգտոնի, վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների համար։
Ներկայումս Անկարան բանակցություններ է վարում Ֆ-35-ի համար արդեն վճարված 1,4 միլիարդ դոլարի դիմաց նոր Ֆ-16 կործանիչներ ձեռք բերելու մասին:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատի որոշ անդամներ, այդ թվում՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, դեմ էին արտահայտվել թուրքական բանակի արդիականացման նախագծին։ Անցյալ շաբաթ Մենենդեսն ասել է, որ մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում պետք է բարելավվի՝ նախքան ՆԱՏՕ-ական դաշնակցի օդուժի արդիականացման հարցը քննարկելը: