կարևոր
5275 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-03 17:38
Քաղաքական

Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն»․ Արտակ Զաքարյան

Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն»․ Արտակ Զաքարյան

Կապիտուլյանտ, հողատու ու ապաշնորհ «իշխանությունը», պադոշային համառությամբ շարունակում է իր իսկ հանցավոր մեղքերի տակից փախնելու փորձեր անելը:

1. Աշխարհի բոլոր լիդերները բղավում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, որն էլ բերել է 2020թ.-ից հետո ստեղծված իրավիճակի էլ ավելի վատթարացմանը և ազատել է Ադրբեջանի ձեռքերը` Արցախի դեմ ցանկացած տիպի ագրեսիայի համար (սկզբում բլոկադա, սով, հետո` ռազմական ագրեսիա ու էթնիկ զտումներ):

2. ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ մամուլի, մի քանի անգամ հրաժարականի փորձեր է արել, սակայն հենց Արցախում, նրան համոզել են, որ դա նպատակահարմար չէ: Վերջին հրաժարականի ցանկությունից Հարությունյանը ետ չի կանգնել, իսկ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը ոչինչ չի արել` ենթադրում եմ, նախապես իմանալով Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին:

3. Մինչև Նիկոլը և իր տխրահռչակ խմբակը չընդունեն պետության դեմ գործած իրենց հանցավոր մեղքերը և չգիտակցեն իրենց կողմից շարունակվող արկածախնդիր քաղաքականության ողբերգական հետևանքները` Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնվելու են ծայրաստիճան վտանգավոր ու անընդհատ խոցելի իրավիճակում:

4. Իսկ եթե գիտակցում են, ու շարունակում են կործանարար սխալների շարքը, ապա պետության շահերի դեմ դավադրությունն ապացուցելու կարիք ուղղակի չկա: Ամեն ինչ պարզ է:

5. Միանշանակ համոզված ասում եմ. Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, կամ ցանկացած այլ պետական գործիչ Նիկոլի փոխարեն` ի վիճակի էին 2020թ. հետո անհամեմատ նպաստավոր ու անվտանգ պայմաններ ստեղծել Հայադտանի և Արցախի համար: Նիկոլն էլ կարող էր, եթե ցանկանար: Հիմա նա այլևս իվիճակի չէ փոխելու կամ կասեցնելու կործանարար ընթացքը: Բոլոր մահացու սխալներն արված են:

 

Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար