|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը միասնական չդիտարկելը սխալ է և վտանգավոր, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Խնդրանքին՝ մեկնաբանել ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե Հայաստանն այլևս ռեսուրս չունի պաշտպանելու Արցախը, Արտակ Բեգլարյանն արձագանքել է․
«Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը ամբողջական շահերի և արժեքների համախումբ են, և մեկ միասնական հայրենիքում ենք մենք գտնվում։ Մեր խնդիրները միասնական են, մեր լուծումները պետք է լինեն միասնական։
Արցախը Հայաստանի Հանրապետությունից անջատված դիտարկելը բավականին վտանգավոր է և սխալ է։ Համազգային ամբողջ ներուժը պետք է միավորենք, որպեսզի կարողանանք դժվարին մարտահրավերները հաղթահարել»։
Արցախի պետնախարարը հավելել է՝ մեզ սպասվող երկարատև և ոչ հեշտ պայքարում պետք է լինենք հետևողական, սկզբունքային, առաջնորդվենք ռազմավարական մտածելակերպով։