Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արցախի Հանրապետության ոստիկանությունը իր գործունեությունը իրականացնում է ԱՀ Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան, եւ բացառություն չէ մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանության իրակացրած ծառայությունը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը՝ պատասխանելով օրերս «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի հրապարակային այն պնդումներին, թե իբր քաղաքական նախատրամադրություններից ելնելով ոստիկանությունը պատշաճ կերպով չի հետեւել ընտրությունների ընթացքին:
«Ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է եւ իրավախախտումները նախականխելը, կանխելը ու խափանելը, ինչպես նաեւ վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության եւ ողջամտության սահմաններից»,-ասել է Լ. Մնացականյանը:
Անդրադառնալով նույն անձի կողմից այն հայտարարությանը, թե իբր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ ունի վատ հարաբերություններ՝ Մնացականյանը նշել է, որ Ա. Հարությունյանը եղել է իր մարտական ընկերը, ունեն անցած ճանապարհ, մարդկային ջերմ հարաբերություններ, սակայն այդ ամենը որեւէ կերպ չի կարող առնչություն ունենալ քաղաքական գործընթացների հետ: