Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի գործով դատական նիստի ժամանակ երեկ՝ հոկտեմբերի 21-ին, դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունները:
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես, մի խումբ քաղաքացիների՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի շենք մուտք գործելու դրվագին։
Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Չորրորդ փորձից հետո այժմ նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը:
Առաջադրված մեղադրանքները պաշտպանական կողմը որակում է քաղաքական հետապնդում:
Ապա դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին: Երեկվա նիստում դատախազը ներկայացրեց նոյեմբերի 9-10-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ կառավարության շենքում վնասված ապրանքների փորձագիտական եզրակացությունը:
Ավելի վաղ, պաշտպանական կողմը միջնորդել էր հրապարակել բոլոր ապացույցները: Նպատակը՝ ցույց տալ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի տարբեր իրադարձություններ արհեստականորեն կցվում են այս գործին եւ ըստ այդմ էլ ձեւավորվում է մեղադրանքը: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 2-ին:
Դատախազի ներկայացրած մեղադրական եզրակացությունները չի ընդունել նաև ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, ով ելույթ է ունեցել այդ առնչությամբ։