Սիրիայի ուղղափառ եպիսկոպոս Մուրիշ Ամսիհը նամակ է գրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով միջնորդել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ նամակ փոխանցել, որպեսզի կասեցվի Սիրիայում պատերազմը. տեղեկացնում է armeniangenocide100-ը:
«Prensa-latina.cu կայքի հետ հարցազրույցում եպիսկոպոսը, մասնավորապես, ընդգծել է Սիրիայի կարևորությունը մարդկության պատմության համար՝ ընդգծելով, որ այս վայրում քայլել են Կույս Մարիամը, Քրիստոսը, Սուրբ Պետրոսը: «Այս հողը քաղաքակրթությունների և կրոնների օրորոցն է, աղոթում ենք, որ Տերը հեռացնի այս սև ամպը Միջին Արևելքից», – նշել է նա: