|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աշխարհի 18 թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ հրավիրված են` մասնակցելու Նիդերլանդների միապետի փոխման արարողությանը, որը տեղի կունենա այսօր Ամստերդամում: Թագուհի Բեատրիքսը, ով 33 տարի թագավորել է երկրում, կստորագրի հօգուտ որդու գահից հրաժարվելու մասին փաստաթուղթը: 46-ամյա ժառանգորդը գահ կբարձրանա Վիլլեմ-Ալեքսանդեր անունով` դառնալով վերջին 123 տարիների առաջին տղամարդ թագավորը Նիդերլանդներում եւ ամենաերիտասարդը` Եվրոպայում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Բացի թագավորական ընտանիքների ներկայացուցիչներից, արարողությանը մասնակցելու հրավեր են ստացել նաեւ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Ժակ Ռոգեն եւ այլք: